:: Oukht Ararati :: Ուխտ Արարատի ::


 

Main page   Contact   

 

«Ուխտ Արարատի»

Փոքր սարդարապատների մարտավարությունը

  Ի՞նչ է մնացել այսօր Հայաստանի երկրորդ Հանրապետությունից ժառանգություն ստացած գիտակրթական և արտադրական հզոր ներուժից, կարողություններից: Արտադրական ներուժը փոշիացվել է ՙազատականացման ու սեփականաշնորհման՚ արդյունքում, կրթականը ՙօպտիմալացվում է՚ (ՙօպտիմալացվում է՚ նաև սփյուռքի կրթական համակարգը հանձին՝ Մելքոնյան վարժարանի փակման որոշման), գիտականը ՙբարեփոխվելու է՚: Եթե ավելացնենք նաև մեր կենսագործունեության մյուս բոլոր ասպարեզներում, այդ թվում՝ հոգևորմշ ակութային, նորանոր հարձակումներն ու ներխուժումները, ապա պատկերը ավելի հստակ կդառնա: Բարվոք չէ վիճակը և արտաքին քաղաքական դաշտում: Եվրոմիությունը պարտադրեց ՀՀ սահմանադրական փոփոխություններ, ստիպում է ի հեճուկս ժողովրդի կամքի՝ ահռելի խախտումների գնով, այն անցած համարել, չի դադարում թուրք-ադրբեջանական հակահայկական պաշտոնական հիստերիան, նախագծվում են ՀՀ լրիվ մեկուսացնելու նոր ծրագրեր, Վրաստանը կրկին, ինչպես 20- րդ դարի սկզբին միանում է պանթուրքիստական՝ տարածաշրջանային ծրագրերին: Ի՞նչ անել: Առաջարկում ենք թույլ չտալ վիճակի էլ ավելի խորացում. դիմադրությունն ու առճակատումը չհետաձգել մինչև նոր Սարդարապատ: Խելամիտ վերադասավորել ազգային ուժերը, յուրաքանչյուր առաջադրվող խնդրին վերաբերվել որպես նոր՝ ուրույն ճակատամարտի, նոր Սարդարապատի և յուրաքանչյուր խնդիր հետապնդել ընդհանուրի համատեքստում՝ մինչև վերջնական հաղթանակ:

 

 



2008—2010 © oukhtararati.com