








|
 |
«Ուխտ Արարատի»
Ինչո՞ւ «Ուխտ Արարատի»
Ավելի քան 30 տարի առաջ՝ 1970-ականների կեսերից, մենք զինվորագրվեցինք
հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարին: Գուրգեն Յանիկյանը 1973-ին
հեռավոր մայրցամաքում պայքարի փող հնչեցրեց, ԱՍԱԼԱ-ն ստեղծվեց 1975-ին: Հայաստանի
ազատագրության հայ գաղտնի μանակի շարքերում մենք մասնակցեցինք Հայկական հարցի
արդարացի լուծման համար մղվող պայքարին: Մեկ ու միասնական էին մեր նպատակներն ու
պայքարի ուղին, սակայն տարբեր` մեր ճակատագրերը: Այդ պայքարում մենք ունեցանք
նահատակներ, քաղբանտարկյալներ, այլևայլ բարդ ու դժվարին իրավիճակներում
հայտնված մարտական ընկերներ, բայց կարողացանք անել հիմնականը. արթնացնել
սփյուռքահայությանը, միջազգային դիվանագիտության մեջ վերարծարծել Հայկական հարցը,
հայկական բռնագրավված հողերի խնդիրը, թշնամուն հասցնել շոշափելի հարվածներ,
արձանագրել հաղթանակներ: Այդ անձնազոհ պայքարի արդյունքն էր, ի վերջո, 1987-ին
Եվրոխորհրդարանի ընդունած հայտնի որոշումը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Դրա
արձագանքներն են մինչև այսօր շարունակվող այն գործընթացները, երբ տարբեր երկրներ
ճանաչում են հայոց արդար իրավունքները և անդրադառնում այդ խնդիրներին:
Եկան նոր ժամանակներ և, երբ սկսվեց Արցախյան ազատամարտը, սփյուռքում
ծավալված նորագույն զինյալ ազատագրական պայքարը նախևառաջ ոգեշնչող դեր
կատարեց հայրենական մեր ժողովրդի հայրենասեր հատվածների համար: Ապա մեր
մարտական ընկերներից շատերը եկան Հայաստան, մասնակցեցին ազատագրական
պայքարին, իրենց նպաստը բերեցին Արցախի ազատագրության սրբազան գործում:
Ունեցանք նոր հաղթանակ` հանձինս Հայաստանի Հանրապետության անկախության և
Լեռնային Ղարաբաղի ազատության: Թվում է` կարելի է և հանդարտվել, հանգստանալ,
ՙվետերանի՚ կարգավիճակ ձեռք բերել, սակայն մենք այլ կարծիքի ենք:
Արդ, գալիս են նոր ժամանակներ: Տարածաշրջանը կրկին անհանգիստ վիճակում է:
Հայկական երկու հանրապետություններն ապրում են կայացման դժվարին փուլ: Խնդիրները
բազմաթիվ են. և° պետական, և° ներազգային, և° միջազգային: Շարունակվում է Հայաստանի
Հանրապետության և ԼՂՀ-ի շրջափակումը: Շարունակվում են տնտեսական, իրավական,
հասարակական - քաղաքական, բարոյահոգեբանական դժվարությունները երկրի ներսում,
արտագաղթը, ամենաթողությունը, հովանավորչությունը, օտարին ծառայելու գործընթացը:
Տարածաշրջանում նոր դժվարություններ է ապրում վիրահայությունը, խանգարվում է
ջավախքահայության անդորրը: Այս ամենը պարտադրում է խորհել ամենակարևորի մասին, և
մեզ թվում է, թե այսօր Հայաստանի Հանրապետության պետականության կայացումն է
այնպես, ինչպես նշված է ՀՀ անկախության հռչակագրում, այսինքն` ՙորպես ինքնիշխան,
ազատ, իրավական և սոցիալական պետություն՚:
ՙՈւխտ Արարատի՚ կազմակերպության նախաձեռնող խմբի անդամները հենց այդ
հարցը կարևորեցին և զետեղեցին կազմակերպության առաջին հայտարարության մեջ, որը
հետագայում հիմք կծառայի կազմակերպության ծրագրային դրույթները
ձևակերպելու գործում: Մենք հասկանում ենք, որ առանց ամուր հայկական պետության
հնարավոր չէ լուծել հայության առջև ծառացած որևէ ազգային ռազմավարական խնդիր:
Ազգային պետական մտածողության ձևավորումից է սկսվում ամեն ինչ: Եվ մենք պատրաստ
ենք զինվորագրվել այդ խնդրի իրագործմանը:
Ահա թե ինչո±ւ` ՙՈւխտ Արարատի՚՝ ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալների ու
ազատամարտիկների կազմակերպություն: Ահա թե ինչու` մենք համախմբվում ենք կրկին,
մենք` տարբեր ճակատագրերի տեր, սակայն նույնը գաղափարներով, համոզմունքներով ու
նվիրվածությամբ, մինչև վերջ ծառայելու մեր ժողովրդին ու հայրենիքին:
|