








|
 |
«Ուխտ Արարատի»
Մայիսյան Հաղթանակների խորհուրդը
Ասես ի վերուստ էր որոշված՝ հայության մղած ամենաբախտորոշ
ճակատամարտերն ու տարած հաղթանակները կայացել են մայիս ամսին: Սկսած
451թ. տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտից, մինչև Սարդարապատ, Բաշ
Ապարան, Ղարաքիլիսա, Մեծ հայրենական, Շուշիի ազատագրում: Ավելին՝ մինչև մեր
միասնության մշտանորոգ հաստատումը՝ 2005 թվականի մայիսի 28-ի ՙՄիասնության
շուրջպարը՚ սրբազան լեռան՝ Արագածի շուրջ:
Ամենևին այն կարծիքին չենք, թե այլ ամիսների հաղթանակներ չենք ունեցել:
Հայ ժողովրդի մղած դարավոր պայքարի առաջին օրինակը՝ հանուն ազատության,
հանուն հայրենիքի, տվել է Հայկ նահապետը շուրջ հինգ հազար տարի առաջ՝ դեռևս
հայ ժողովրդի կազմավորման արշալույսին:
Ավարայրում մենք պաշտպանում էինք դավանանքի և հայրենիքի
ազատությունը, Սարդարապատում՝ հայրենիքում ապրելու ու պետականություն
կերտելու իրավունքը, Մեծ հայրենականում, մեր նվիրյալ մասնակցությամբ,
դրսևորվեց հայրենիքի ազատությունը պահպանելու կամքը, իսկ Արցախյան
ազատամարտում կրկին վերահաստատեցինք ազատ ապրելու համայն հայության
ձգտումը:
Հայրենիքում ազատ ապրելու և ստեղծագործելու իրավունք և կամք. ահա այն
ոգևորող ուժերը, որոնք առաջնորդել են մեզ դարեդար: Արցախյան ազատամարտն ու
նրա փառքի պսակը՝ Շուշիի ազատագրումը, այդ կամքի և իրավունքի լավագույն
դրսևորումները եղան նոր ժամանակներում:
Սակայն ինչո±ւ է դարից էլ երկար ձգվում մաքառումը, ինչո±ւ չենք կարողանում, ի
վերջո, հասնել մեր մշտնջենական երազանքին. Հայկական լեռնաշխարհում Հայոց
հզոր ու բարգավաճ պետականության կերտմանը: Չէ± որ, բազմիցս, այնքան մոտ ենք
եղել դրա իրագործմանը: Հիշենք, թեկուզ, Սարդարապատի հաղթանակից հետո
ստեղծված բարենպաստ իրավիճակը կամ Սևրի դաշնագրի ստորագրումը:
Մեր կարծիքով խանգարել են երեք հանգամանք.
Առաջին՝ պայքարում համախմբվելու, սակայն ձեռք բերած հաղթանակը
բավարար չափով չգնահատելու մեր համաժողովրդական անփութությունը:
Աշխարհում պարտությունն է որբ, մեզանում՝ հաղթանակը:
Երկրորդ՝ հնդեվրոպական քաղաքակրթության բնօրրանում գտնվելու,
քաղաքակրթությունների շփման գծում լինելու խնդիրը և այն, որ նախկինում
միջազգային դիվանագիտական շրջանակները (ուզում ենք հավատալ, որ այդ
արատավոր գործընթացն ավարտվել է) ցանկացել են անտեսել հայության շահերըª
հօգուտ նրա թշնամիների:
Հիմնականում դա է պատճառը, որ թուրքական պետական գործիչները
շարունակում են հավատալ, թե հայության նկատմամբ ոչ մի փոխզիջում ստիպված
չեն անելու: Այս զգացողությունը աստիճանաբար փոխանցվում է նաև Ադրբեջանի
ղեկավարներին:
Եվ երրորդ հանգամանքը, որ իրականում սերտորեն կապված է առաջինի հետ,
ռազմադաշտում ձեռք բերած հաղթանակները բանակցությունների ժամանակ զիջելու
մեր դիվանագետների և քաղաքական գործիչների հանցավոր գործելակերպն է:
Օրինակները բազմաթիվ են:
Նկատի առնելով նաև այլ խանգարող հանգամանքներ, որոնք համարում են
փոքր ինչ ավելի երկրորդական, պայքարում համախմբվելով ու հաղթելով,
իրականացնում ենք ազատ ապրելու մեր ցանկությունը միայն, որը պետք է
կարողանանք վերածել մեր հայրենիքում ազատ ապրելու, ստեղծագործելու
անխորտակելի իրավունքի:
Մեր կարծիքով սրանք են մայիսյան հաղթանակների դասերը, որոնք մշտապես
պետք է հիշենք և իրագործենք.
Համախմբում՝ ազատության համար պայքարում:
Անառարկելի հարգանքª մեր ժողովրդի հերոս զավակներին:
Անկոտրում կամքª մեր իրավունքների պաշտպանության հարցերում:
|