








|
 |
Խմբագրականներ
ՎԵՐՋԱԲԱՆ
Պարբերականի այս համարի ավարտական աշխատանքները համընկան ԱՄՆ
Սենատի Արտաքին հարաբերությունների խորհրդում 106-րդ բանաձևի
քննարկումների հետ: Շահագրգիռ կողմերն իրար անցան. ամերիկացիները՝ թե մեր
ազգային անվտանգությունն է վտանգվում Մերձավոր Արևելքում, թուրքերը թե՝
կներխուժենք իրաքյան քրդաստան, քրդերը թե՝ քննարկումները թուրքական կողմին
լարում են մեր դեմ: Կարծես՝ մինչ քննարկումները ամերիկյան զինուժը անվտանգ
պայմաններում էր Իրաքում, կամ այդ թուրքերը չէին, որ Սադդամից առաջ և հետո
հազար անգամ ներխուժեցին Իրաք, և վերջապես, կարծես՝ քրդերը, հատկապես
1925-ից հետո, բարեկամական հարաբերությունների մեջ են թուրքական
իշխանությունների հետ:
Իրականում, քննարկումների դրական ելքը, անշուշտ մեզանից զատ, պետք է, որ
կարևոր լիներ նշյալ կողմերին. ԱՄՆ-ին՝ հաստատելու նոր աշխարհի կառուցման իր
ազատական, դեմոկրատական կողմնորոշումը. ինչպես արտահայտվեց ամերիկացի
սենատորներից մեկը. «Ես կողմ եմ քվեարկում Հայոց ցեղասպանությունը
դատապարտող բանաձևին այն համոզումով, որ այդպես վաղվա աշխարհը ավելի
լավն է լինելու»: Թուրքերին՝ ձերբազատվելու վերջապես հանցագործ անցյալից:
Քրդերին՝ բացելու քրդական պետություն ստեղծելու հարցը:
ԱՄՆ Սենատի որոշումը, սակայն, իրավական ուժ չունի1:
Վերադառնանք պարբերականում ներկայացված նյութերին, որոնք ցույց են
տալիս, որ Հայոց ցեղասպանությունը՝
Տեսական ձևակերպում է ստացել արևմուտքում՝ ռորբախների ու նմանների
կողմից:
Այն խրախուսել, ուղղորդել և կազմակերպել են արևմտյան մի շարք
գերտերությունների ինչպես քաղաքական, այնպես էլ գաղտնի ծառայությունների
գործիչներ և աշխատակիցներ:
Դրա հետևանքների մասնակի վերացման՝ Սևրի Խաղաղության կոնֆերանսի
որոշումների իրականացումը, արգելափակել են նույն ուժերը:
Որի հետևանքում առաջացած իրողությունը փորձել են «օրինականացնել»
սկզբում 1921թ. Ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության, ապա 1923թ.
Լոզանի պայմանագրով:
Ինչպես Հայոց ցեղասպանությունը կազմակերպելու, այնպես էլ հայկական
պետության դեմ իրականացվող գործողությունները իրենց հատուկ
տրամաբանությունն ունեն: Այդ տրամաբանույթունը գործում է նաև մեր օրերում՝ ՀՀի,
ԼՂՀ-ի և Հայկական սփյուռքի գաղթօջախների դեմ:
Խորքում այդ տրամաբանությունը ոչ միայն հայատյաց, այլև մարդատյաց է,
ընդդեմ՝ մարդկության:
Նշված բոլոր օրինակներում, նաև առաջիկայում, այդ տրամաբանությամբ
առաջնորդվող բոլոր անձինք և գործողությունները ենթակա են քրեական
պատասխանատվության:
Պարբերականում ներկայացված Հռչակագրերն ու Կոնվենցիաները ապացուցում
են, որ՝
ա) Հայկական հարցի լուծումը իրավունքի ոլորտում է,
բ) օրակարգում Հայկական հարցի լուծման հրատապ անհրաժեշտությունը կա,
որպեսզի ապահովվի տարածաշրջանի կայուն անվտանգությունն ու խաղաղ
համակեցությունը, բնականոն զարգացումը,
Գ) որպեսզի իրականանա հայ-թուրքական, հայ-ադրբեջանական իրական
երկխոսություն,
դ) որպեսզի վերացվեն արհեստականորեն ստեղծված «լարվածության
օջախները» Հայկական լեռնաշխարհում և կովկասյան տարածաշրջանում,
ե) քրդերն էլ պետք է պետություն ունենան, սակայն իրենց բնօրրանում, որպեսզի
չդառնան գործիք Ռալֆ Պիտերսի նախատեսած նոր լարվածության հինգ
օջախներում,
զ) որպեսզի ապագայում իսպառ բացառվի ցեղասպանության իրականացում մեկ
այլ ժողովուրդի հանդեպ,
է) որպեսզի Հայկական հարցի ամբողջական լուծման օրինակով, այլ
տարածաշրջաններում ևս վերացվեն «լարվածության օջախները» և ոչ թե ստեղծվեն
նորերը:
ը) Մարդկությունը այլ ընտրություն չունի. իր տունն ու տեղը կարգավորելու
համար պարտավոր է օգտագործել ՄԱԿ-ի ընձեռած իրավական ու
կազմակերպչական բոլոր հնարավորություններն ու մեխանիզմները, միջազգային
իրավական ու օրենսդրական նորմերի և Հռչակագրերի ոգուն ու տառին համաձայն:
Գտնում ենք, որ խնդիր ունենք մեր ներուժն ու մարտավարությունը
վերադասավորելու ժամանակի պահանջներին համապատասխան.
- պայքարի առաջին գծում պետք է լինեն իրավական,
- երկրորդում՝ քաղաքական, դիվանագիտական, քաղաքակրթական,
- երրորդում՝ ազգային - պետական և միջազգային անվտանգության խնդիրները:
Հենց այս տրամաբանությամբ էլ պետք է դասավորվեն՝
- իրավաբանն ու իրավագետը,
- քաղաքագետը, դիվանագետը, մտավորականը,
- ազգային - պետական գործիչը, ազատամարտիկն ու զինվորը:
«Խաղաղությունը կլինի անտանելի, եթե այն կառուցվի փոխզիջումերով»,-
բացատրում էր Վուդրո Վիլսոնը 1919-ին Փարիզի Խաղաղության կոնֆերանսին՝
զգուշացնելով,- «Հակառակ դեպքում՝ առնվազն քառորդ դար հետո, կունենանք էլ
ավելի ահավոր, երկրորդ համաշխարհային պատերազմ»:
Մինսկի խումբը սնանկ համարելով միջազգային իրավունքի հայտնի նորմերով
ԼՂՀ-ի ժողովրդի ազատ, անկախ և ինքնիշխան ապրելու վճռականության 16-ամյա
փաստացի և իրավական իրողությունը, համառորեն առաջարկում է խաղաղությունը
կառուցել հենց միայն փոխզիջումների միջոցով: Ասել է թե՝ նախապատրաստում է
«անտանելի խաղաղություն», նաև դրան հաջորդող «նոր պատերազմ»: Բաց է մնում
մեկ հարց. ստանձնո՞ւմ է արդյոք իր պատասխանատվությունը դրանում:
Իսկ ինչպե՞ս է փորձելու «չնկատել» ու «շրջանցել» Բնիկ ժողովուրդների
իրավունքների մասին Հռչակագիրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց
վերջերս, մասնավորապես՝ 3-րդ և 8-րդ Հոդվածները:
ՄԱԿ, Գլխավոր Ասամբլեա, 14 սեպտեմբեր, 2007թ.
Հռչակագիր Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին
Հոդված 3. Բնիկ ժողովուրդները ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի
ուժով նրանք ազատորեն հաստատում են իրենց քաղաքական կարգավիճակը և
ազատորեն իրագործում են իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային
զարգացումը:
Հոդված 8.
1. Բնիկ ժողովուրդները և նրանց պատկանող անձինք իրավունք ունեն
չենթարկվելու հարկադիր ուծացման, ինչպես և իրենց մշակույթի ոչնչացմանն
ուղղված ազդեցության,
2. Պետությունները ապահովում են կանխարգելման և իրավական
պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ ընդդեմ՝
a) յուրաքանչյուր գործողության, որ նպատակ է հետապնդում, կամ արդյունք է
հանդիսանում զրկելու իրենց ամբողջականությունից՝ որպես ինքնաբավ
ժողովուրդներ, կամ իրենց մշակութային արժեքների, կամ էթնիկ ինքնության,
b) յուրաքանչյուր գործողության, որ նպատակ է հետապնդում, կամ արդյունք է
հանդիսանում նրանց իրենց հողերից, տարածքներից կամ ռեսուրսներից զրկելու,
c) պարտադրող բոլոր ձևերով բնակչության ստիպողական տեղահանման, որը
նպատակ է հետապնդում, կամ արդյունք է հանդիսանում իրենց որևէ իրավունքների
խախտման, կամ ոչնչացման,
d) յուրաքանչյուր ձևով ստիպողական ուծացման, կամ ինտեգրման,
e) ամեն ձևի քարոզչության, որ նպատակ ունի խրախուսել, կամ հրահրել
ազգային կամ էթնիկական խտրականություն ուղղված նրանց դեմ:
(Ռուսերենից թարգմանությունը մերն է: Կից ներկայացնում ենք բնօրինակը - խմբ.)
Декларация Организации Объединенных Наций о правах коренных народов
Генеральная Ассамблея
Статья 3
Коренные народы имеют право на самоопределение. В силу этого права они
свободно устанавливают свой политический статус и свободно осуществляют свое
экономическое, социальное и культурное развитие.
Статья 8
1. Коренные народы и принадлежащие к ним лица имеют право не подвергаться
принудительной ассимиляции или воздействию в целях уничтожения их культуры.
2. Государства обеспечивают эффективные механизмы предупреждения и
правовой защиты в отношении:
а) любого действия, имеющего своей целью или результатом лишение их
целостности как самобытных народов или их культурных ценностей, или этнической
самобытности;
b) любого действия, имеющего своей целью или результатом лишение их своих
земель, территории или ресурсов;
с) принудительного перемещения населения в любой форме, имеющего своей
целью или результатом нарушение или подрыв любого их права;
d) принудительной ассимиляции или интеграции в любой форме;
е) пропаганды в любой форме, имеющей целью поощрение или разжигание
расовой или этнической дискриминации, направленной против них.
------------------------------
Հ.Գ. - Արաբացու հետապնդած առաջին նպատակը շուտով իրագործվեց:
«Հարցազրույցն» իր գործն արեց: Անտանտի գերտերությունները և բոլշևիկյան
Ռուսաստանը (Տրոցկու ջանքերով) տապալեցին Սևրի պայմանագիրը, որին
փոխարինելու դրվեց Լոզանի դաշնագիրը, որտեղ մասնակից կողմերը, ըստ էության,
հավանություն տվեցին ցեղասպանության ճանապարհով տարածքներ զավթելու, այն
միջազգայնորեն «օրինականացնելու» Տրոցկու նախանշած «ազգերին զոհաբերելու
լենինյան սկզբունքին»:
Ինչ վերաբերում է երկրորդ նպատակին, հայերի հալածանքներն Արևելյան
Հայաստանում և Հայկական սփյուռքի գաղթօջախներում շարունակելու ծրագրին,
ապա ինչպես հայտնի է, այն՝ մասնակի «հաջողություններով» հանդերձ,
ամբողջական առումով տապալվեց թե՞ Արևելյան Հայաստանում, թե՞ Սփյուռքում:
Սակայն ծրագրի՝ «Հայերը, չպետք է ունենան Հայաստանը» բաժինը առ այսօր
համարվում է օրակարգային: Այդ է վկայում 1988-ից առ ասօր ՀՀ-ի և ԼՂՀ-ի
նկատմամբ իրագործվող քաղաքականությունը: Դա, ի դեպ, 1988-94թթ. խայտառակ
պարտություն կրեց, քանզի չհաջողվեց Լեռնային Ղարաբաղը մի քանի ամսում
հայազրկել: Չհաջողվեց չեզոքացնել ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի
Հանրապետության հնարավոր իրողությունը: Փառք Աստծո, նախատեսված աղետի
փոխարեն այսօր ունենք անկախության գործընթացը միասին անցած և լինելիության
պատերազմը հաղթած երկու ինքնիշխան պետություն:
Երրորդ նպատակի իրագործման հիմնաքարը դրվեց 1957-ին, որպես եվրոպական
երկրներին ու ժողովուրդներին (համաձայն Ա. Դալեսի ծրագրի) խաբելու և
մոլորեցնելու ճանապարհով, աներևույթ կենտրոնից ղեկավարվող՝ բանականությունն
ու սրբությունները կորցրած խամաճիկների վերածելու գործընթաց: Այն 2005-ին
ժամանակավոր պարտություններ կրեց Ֆրանսիայում, Հոլանդիայում, 2003-ին՝
Հայաստանում, «նորացված» սահմանադրությունները համաժողովրդական
հանրաքվեներում մերժելու արդյունքում: Սակայն Մեծ խաբեության կոմիսարները
համառում են: Ջանում են թե՞ Եվրոպայում և թե՞ հարևան երկրներում, թե՞ Միջին
Արևելքում և թե՞ Աֆրիկայում: Այդ է վկայում նշյալ տարածաշրջանում ընթացքի մեջ
դրված «Սոդոմ - Գոմորի» հեռանկարը անթաքույց քարոզող, արաբական աշխարհի
ժողովուրդներին տեռորիզմին ու լոկալ հակամարտություններին զոհ մատուցող,
անգլիացի Արաբացու «Առաջին գունավոր դոմինյոնին» փոխարինելու եկած
ամերիկացի Ռալֆ Պիտերսի «Նոր Միջին Արևելքի» ռազմաքաղաքական
«շինարարության» մարդատյաց գործընթացը:
Կգա օրը և կտեսնենք, որ Արաբացու երրորդ նպատակը նույնպես
դատապարտված էր ձախողման:
Ծանոթագրություն
1. Այս հանգամանքը մշտապես պետք է նկատի առնել՝ ապագա ծրագրերում
առկա ներուժն ու հնարավորությունները օգտագործելիս: Եվ պետք է խուսափել
խնդրի անհարկի շահարկումից, զգուշանալով հաղթանակ կոչել գործընթացի հետ
կապված հաջողությունները:
2. Ժամանակն է ստեղծելու հայերի, հայության, հայ մշակույթի իրավական
պաշտպանության կառույցներ: Յուրաքանչյուր հասարակական, հայրենակցական,
քաղաքական կամ այլ տեսակի ուժ մեզանում կարող է ընտրել ու իրականացնել հայ
անհատի, հայ համայնքի, հայոց հոգևոր ժառանգության, հայ արվեստի ու մշակույթի,
Հայոց պատմության, հայկական սպորտի, Հայոց վաղընջական իրավունքների…
ոտնահարումների ոլորտներից մեկն ու մեկի իրավական պաշտպանությունը: Այդպես
տեղի կունենա նաև աշխատանքի և պատասխանատվության իրատեսական
բաշխում:
|