








|
 |
Խմբագրականներ
ԱՇԽԱՐՀԻ ՄԻԱԿԵՆՏՐՈՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒԺԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑԻ
ԾՈՎԱՅԻՆ ԵՎ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Քարտեզում ներկայացված է աշխարհի միակենտրոն ղեկավարման ռազմա-քաղաքական
գլոբալ կառավարման համակարգի ստեղծման սկզբունքային պատկերը
(միակենտրոնությունը պետք չէ շփոթել միաբևեռության հետ, քանզի միաբևեռ ասվածը
ենթադրում է որոշակի գերտերություն` իր պետական համակարգով և պատասխանատու
ղեկավար անձերով): Ըստ քարտեզի տրամաբանության, Եվրոպա, Ասիա և Աֆրիկա
մայրցամաքների երկրներին ծնկի բերելու, դրսից միակենտրոն ղեկավարման թելադրանքին
ենթակա պահելու համար, արդեն իսկ, անթաքույց փորձ է արվում ստեղծել միջազգային
ղեկավարման (միևնույն նպատակն իրագործող) ցամաքային և ծովային լիովին նոր տիպի
կառույցներ: Ծովային յուրաքանչյուր առանձին կառույց, որպես առափնյա նոր ընդհանուր
պետություն, ֆունկցիոնալ առումով, հսկում է բոլոր (ծովային և ցամաքային) երկրների
ծովային մուտքերի և ելքերի վրա. ընդհուպ` թույլ տալու կամ արգելելու, միջնորդված
իրավասության սկզբունքով: Ակնհայտ է, որ ծովային բոլոր կառույցները միասին, որպես
միևնույն տրամաբանության և մեկ ընդհանուր խնդիր իրագործող միակենտրոն ղեկավարման
կառույց, փաստորեն, ծուղակն է գցելու այդ երեք երկրամասերի յուրաքանչյուր երկրի,
հարկադրելով նրան, մասամբ կամ ամբողջապես, հրաժարվել ժողովրդավարության
կառուցման և իրականացման չորս բնական հիմնասյուներից` ազատությունից,
անկախությունից, ինքնիշխանությունից և մարդու իրավունքներից:
Ծովային մեխանիզմներ.
I. Սևծովյան առափնյա միացյալ պետություն (միաժամանակյա
հսկողություն է իրականացնում եվրոպական ու Նոր Միջին Արևելքի տարածքների երկրների և
Ռուսաստանի նկատմամբ),
II. Միջերկրածովյան առափնյա միացյալ պետություն
(հսկողություն է իրականացնում Եվրոպա - Նոր Միջին Արևելք - Աֆրիկա տարածքների
երկրների նկատմամբ),
III. Կասպիական առափնյա միացյալ պետություն (Կովկասի ու
Միջինասիական երկրների և Ռուսաստանի նկատմամբ),
IV. Պարսից ծոցի առափնյա միացյալ պետություն (ներառված լինելով Նոր Միջին Արևելքի տարածքում, կրկնակի հսկողություն է
իրականացնում Պարսից ծոցում),
V. Կարմիրծովյան առափնյա միացյալ պետություն (նույն կերպ` կրկնակի հսկողություն է իրականացնում Կարմիր ծովում),
VI. Հեռավոր Արևելյան
միացյալ պետություն (ներառելու է` Ռուսաստանից անկախացող Կամչատկայի երկրամասն ու
Չուկոտկայի տարածքը, Արևելքից` Ալյասկան: Հսկելու է Բերինգի նեղուցը, Բերինգի ու
Չուկատկայի ծովերը):
Ցամաքային մեխանիզմներ.
1. Եվրոպական տարածաշրջանում Եվրոմիությունը
(միությունը վերազգային կառավարման ընդհանուր պետության վերածելու առաջին
անհաջող փորձը կատարվեց 2005-ին, 2007-ից սկսվել է ՙանհաջողությունը՚ հաղթահարելու,
սահմանադրությունը` իբրև պայմանագիր պարտադրելու գործընթացը),
2. Ասիականում` Նոր Միջին Արևելքը` ըստ Ռալֆի քարտեզի (եվրո-ամերիկյան ծրագիր),
3. նախկին ԽՍՀՄ-ի Միջին Ասիական երկրների տարածքը (ամերիկյան ծրագիր),
4. Աֆրիկյան տարածքն ամբողջությամբ (Մեծ ութնյակի ենթակայության և փոխադարձ համաձայնության
ղեկավարման ծրագիր),
5. Ճապոնիան, Կորեան և Կամչատկայի կղզիները ներառող
տարածքը (եվրո-ամերիկյան ծրագիր),
6+7. Հեռավոր Արևելյան միացյալ պետություն. իր մեջ
ներառում է`
6. Կամչատկայի երկրամասն ու Չուկոտկայի տարածքը,
7. Ալյասկան:
|