:: Oukht Ararati :: Ուխտ Արարատի ::


 

Main page   Contact   

 

Իրավական էջ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-Ի, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՍՀԻ ՈՒ ՎՐԱՑԱԿԱՆ ՍՍՀ-Ի ՄԻՋԵՎ. ՄԻ ԿՈՂՄԻՑ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ. ՄՅՈԻՍ ԿՈՂՄԻՑ` ՌՍՖՍՀ-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՍՈՒՄ ԿՆՔՎԱԾ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
13 հոկտեմբերի, 1921թ.

ՀԱՎԵԼՎԱԾ

Հավելված 1.

Թուրքիայի հյուսիս - արևելյան սահմանագիծը որոշված է հետևյալ կերպ ( ըստ ռուսական Գլխավոր շտաբի քարտեզի, մասշտաբը` 1/210000 - մեկ մատնաչափում` 5 վերստ).
Սև ծովի ափին Սարպ գյուղը - Ղարա - Շալվար լեռը (5014) - գետերի ջրբաժան գծով դեպի Վ. Մարադիդի գյուղի հյուսիսային կողմում գտնվող Ա. Ե. - ն* - Վ. Մարադիդի գյուղից դեպի հյուսիս տրամախաչում է Ճորոխը և առաջանում` Սաբաուր գյուղը թողնելով հարավում - Խեդիս - մթա լեռը (7052) - Քվա - քիբե լեռը - Քավթարեթի գյուղը - Մեդզիբնա լեռների ջրբաժան գիծը - Գերաթ քեսուն լեռը (6468) - Քորդա լեռան (7910) ջրբաժան գծով շարժվելով, Շավշեթի լեռնաշղթայի արևմտյան մասի վրայով մոտենում է նախկին Արդվինի գավառի վարչական սահմանին - անցնելով Շավշեթի լեռան ջրբաժան գծով, հասնում է Սարի - չայ (Ղարա - իսալ) լեռին (8478) - Քվիրալի լեռնանցքը - այնտեղից մոտենում է նախկին Արդահանի գավառի վարչական սահմանին` Կաննի - դաղ լեռան - այնտեղից, ուղղվելով դեպի հյուսիս, հասնում է Թլիլ (Ղրմանի) (8357) լեռան - շարժվելով Արդահանի գավառի նույն սահմանագծի երկարությամբ, Բադել գյուղից դեպի հյուսիս - արևելք ընկած տեղանքում հասնում է Փոսխով - չայ գետին և այդ նույն գետի հոսանքով առաջանում է դեպի հարավ մինչև այն սարը, որը գտնվում է Չանչախ գյուղի մոտ - այնտեղ հեռանում է այդ գետից - շարժվելով ջրբաժան գծի ուղղությամբ, հասնում է Հայրիլյան - բաշի լեռան (8512) - անցնում է Քելլե - թափա (8463), Խարման - թափա (9709) լեռների վրայով - հասնում է Քասրիս - սերի սարին (9681) - այստեղից ընթանում է Քարզամեթ - չայ գետի հոսանքով մինչև Քուռ գետը - այստեղից Քուռ գետի հնահունով գնում է մինչև այն կետը, որր գտնվում է Քարթանաքեֆ գյուղից դեպի արևելք, որտեղ հեռանում է Քռից, անցնելով Քարա - օղլի սարի (7259) ջրբաժան գծով - այնտեղից, Խազափին լիճը բաժանելով երկու մասի, հասնում է 7580 (7560) բարձունքին, իսկ այնտեղից գնում է դեպի Գեք - դաղ լեռը (9152) – Ուլ - թափալյար (9783), որտեղ վերջանում է սահմանը Վրաստանի հետ և սկսվում է սահմանը Հայաստանի հետ` Թայա - քալա (9716) - 9065 գագաթը, որտեղ հեռանում է նախկին Արդահանի գավառի սահմանից և անցնում է Մեծ Ախ - Բաբա լեռների վրայով (9973 կամ 9963 - 8828 կամ 8827 - 7602) - այստեղից ուղիղ գծով ընթանում է դեպի 7518 գագաթը - անցնում է Իբիշ գյուղից դեպի արևելք - այնուհետև մոտենում է Կիզի - դաշ (7439, կամ 7440, կամ 7490) սարին - Նոր Կիզիլ - դաշ գյուղը, այստեղից, շարժվելով Նոր Կիզիլ - դաշի միջով հոսող գետի ուղղությամբ, հասնում է նրա ոլորանին, որը գտնվում է Ղարա - Մամեդից դեպի հյուսիս - արևմուտք - ընթանում է ջրբաժան գծով և հասնում Ջամուշբուչայ* գետին, որր գտնվում է Դալավեր, Մեծ Քմլի և Թիխնիս գյուղերից դեպի արևելք - Վարդանլի և Բաշ - Շուրագյոլ գյուղերի վրայով - շարժվելով հիշյալ գետի հոսանքով, Քյալալից, կամ Քալալից դեպի հյուսիս հասնում է Արփա - չայ գետին - այնտեղից շարունակ ընթանալով Արփա - չայի հնահունով, հասնում է Արաքսին, Արաքսի հնահունով առաջանում է մինչև Ուրմիա գյուղը, որտեղ վերջանում է սահմանը Հայաստանի հետ և սկսվում է սահմանն Ադրբեջանի հետ - այնուհետև առաջանում է Արաքսի հնահունով մինչև այնտեղ, ուր Արաքսի մեջ թափվում է Ստորին Կարա - սուն, որտեղ ավարտվում է սահմանը Ադրբեջանի հետ:
Հ. Գ. Հասկանալի է, որ սահմանն ընթանում է վերոհիշյալ բարձունքների ջրբաժան գծերի ուղղությամբ:

Ա. ՄՌԱՎՅԱՆ ՔՅԱԶԻՄ ԿԱՐԱԲԵՔԻՐ
Պ. ՄԱԿԻՆ3ԱՆ ՎԵԼԻ
Բ. ՇԱԽԹԱԽԹԻՆՍԿԻ ՄՈԻԽԹԱՐ
Շ. ԷԼԻԱՎԱ ՄԵՄԴՈԻՀ ՇԵՎՔԵԹ
Ա. ՍՎԱՆԻՁԵ
Յ. ԳԱՆԵՑԿԻ

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Ավերված եկեղեցի:
Զամուշբու - չայ անունը չի նշված 1899 թ. հրատարակված քարտեզի վրա: (Ծանոթ. վավերագրի)

Հավելված 2.

Նկատի առնելով, որ սահմանագիծն ընթանում է Արփա֊չայ և Արաքս գետերի հնահուներով, ինչպես դա նշված է 1 - ին հավել֊վածում, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը պարտավորվում է լոկ բլոկհաուզների գիծը հեռացնել Ալեքսանդրապոլ - Երևան երկաթուղու` Արփա - չայի շրջանում նրա այժմյան ուրվագծից 8 վերստ հեռավորության վրա և Արաքսի շրջանում վերոհիշյալ երկաթուղային գծից 4 վերստ հեռավորության վրա:
Վերոհիշյալ շրջանները սահմանափակող գծերը ցույց են տրված ստորև` Արփա - չայի գոտու համար` 1 - ի Ա և Բ կետերում, և Արաքսի գոտու համար` 2 - ում:

1. Արփա - չայի - գոտին

Ա) Վարդանլիից դեպի հարավ - արևելք - Բոզյար (5096) - 5082 - 5047 լեռան վրայով Ուզուն - Քիլիսից դեպի արևելք - Կարմիր - վանքից դեպի արևելք - Ուչ - թափա (6578 կամ 5578) - Արազ - օղլուց դեպի արևելք, Անիից դեպի արևելք - հասնում է Արփա - չային Ենիքեյից դեպի արևմուտք ընկած վայրում:
Բ) 5019 բարձունքից դեպի արևելք նորից հեռանում է Արփա - չայից - ուղիղ գնում է դեպի 5481 բարձունքը – Կըզըլ կուլից դեպի արևելք չորս ու կես վերստ հեռավորության վրա ընկած կետը - Բոջալիից դեպի արևելք երկու վերստ հեռավորության վրա ընկած կետը - այնուհետև Դիգոր - չայ գետը - առաջանում է այդ գետի երկայնությամբ մինչև Դոլզ - Քեչուտ գյուղը, Ղարաբաղ ավերակներից ուղղակի գնում է դեպի հյուսիս և հասնում է Արփա - չային:

2. Արաքսի գոտին

Ուղիղ գիծ Խարաբա - Ալիջանի և Սուլեյման - Դիզ գյուղի միջև: Մեկ կողմից Ալեքսանդրապոլ - Երևան երկաթուղու գծով և մյուս կողմից վերոնշյալ երկաթուղու գծից 8 և 4 վերստ հեռավորության վրա գտնվող գծերով սահմանափակված գոտիներում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը պարտավորվում է չկառուցել որևէ ամրաշինական կառուցվածքներ (հեռավորության այս գծերը գտնվում են հիշյալ գոտիներից դուրս) և գրանցում չպահել կանոնավոր զորքեր, սակայն նա պահպանում է հիշյալ գոտիներում այնպիսի զորքեր ունենալու իրավունքը, որոնք անհրաժեշտ են կարգը, անվտանգությունը պահպանելու և վարչական կարիքների համար:

Ա. ՄՌԱՎՅԱՆ ՔՅԱԶԻՄ ԿԱՐԱԲԵՔԻՐ
Պ. ՄԱԿԻՆ3ԱՆ ՎԵԼԻ
Բ. ՇԱԽԹԱԽԹԻՆՍԿԻ ՄՈԻԽԹԱՐ
Շ. ԷԼԻԱՎԱ ՄԵՄԴՈԻՀ ՇԵՎՔԵԹ
Ա. ՍՎԱՆԻՁԵ
Յ. ԳԱՆԵՑԿԻ

Հավելված 3.

Նախիջևանի տերիտորիան

Ուրմիա գյուղը - այստեղից ուղիղ գծով - Արազդայան կայարանը (թողնելով այն Հայաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետությանը) - այնուհետև ուղիղ գծով դեպի արևմտյան Դաշ - բուրուն լեռը (3142) - արևելյան Դաշ - բուրուն լեռան (4108) ջրբաժան գիծր - Ջահնամ - դարասի գետի վրայով անցնում է "Родн." (Բուլաք) (հարավ.) մակագրից դեպի հարավ - առաջանում է Բաղարսիխ լեռան (6607 կամ 6587) ջրբաժան գծերով և այստեղից ընթանում է նախկին Երևանի նահանգի և Շարուր - Դարալագյազ գավառի վարչական սահմանագծի երկարությամբ` 6629 բարձունքի վրայով դեպի Քյոմուրլու - դաղ լեռը (6839 կամ 6930) և այստեղից դեպի 3080 բարձունքները - Սայաթ - դաղ (7868) - Քուրդ - Քուլաղ (Քյուրդ - Քուլաղ) գյուղը - Գամեսուտ - դաղ (10282) և Նախիջևանի օկրուգի առաջվա արևելյան վարչական սահմանագիծը:

Ա. ՄՌԱՎՅԱՆ ՔՅԱԶԻՄ ԿԱՐԱԲԵՔԻՐ
Պ. ՄԱԿԻՆ3ԱՆ ՎԵԼԻ
Բ. ՇԱԽԹԱԽԹԻՆՍԿԻ ՄՈԻԽԹԱՐ
Շ. ԷԼԻԱՎԱ ՄԵՄԴՈԻՀ ՇԵՎՔԵԹ
Ա. ՍՎԱՆԻՁԵ
Յ. ԳԱՆԵՑԿԻ

Վավերագրերի փոխանակումը կատարված է Երևանում 1922 թ. սեպտեմբերի 11-ին:

ДВП СССР, т. 4, стр. 420-429

Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, «Հայաստանը միջազգային դիվանագիտության և արտաքին քաղաքականության փաստաթղթերում՝ 1828-1923թթ.»,
«Հայաստան» հրտ., Երևան, 1972, էջ 524-527:


 

 



2008—2012 © oukhtararati.com