








|
 |
Իրավական էջ
Լոզանի հաշտության պայմանագիր
Լոզանի կոնֆերանս, 1923թ.
Լոզանի հաշտության պայմանագիր: Ստորագրվել է 23 հուլիսի 1923թ., Լոզանի 1922-
23թթ. խաղաղության կոնֆերանսում, մի կողմից` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի,
Հունաստանի, Ճապոնիայի, Ռումինիայի, Հարավսլավիայի, (ԱՄՆ-ը ներկա են որպես դիտորդ),
մյուս կողմից` Թուրքիայի: Փոխարինեց Սևրի 1920թ. Հաշտության պայմանգրին: Հաստատեց
Թուրքիայի ներկայիս սահմանները (Իրաքի հետ սահմանի որոշման հարցը հետաձգվեց):
Չեղյալ համարեց կապիտուլյացիայի ռեժիմը: Վերացրեց օտարերկրացիների տնտեսական և
քաղաքական արտոնությունները Թուրքիայում, նաև միջազգային ֆինանսական
հսկողությունը Թուրքիայի նկատմամբ:
Ծանոթագրություն
-------------------------
1. Փոխարինումը տեղի ունեցավ առանց Սևրի պայմանագիրը մերժելու:
2. ՙՀաստատեց Թուրքիայի ներկայիս սահմանները՚ (մինչև 1991թ. կոչվում էր ԽՍՀՄԹուրքի
ա սահման) նշանակում է. օրինականացրեց բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական
Թուրքիայի միջև կնքված 1921թ. Ռուս-թուրքական պայմանագիրը, այն դեպքում, երբ երկու
կողմերն էլ 1921թ. օրինական իշխանություն չէին իրենց երկրներում, նաև ոչ մի առնչություն
չունեին Հայաստանի հետ: Հետևաբար, միջազգային իրավական առումով այն չի կարող
համարվել Հայաստան-Թուրքիա սահման:
3. ՙԻրաքի հետ սահմանի որոշման հարցը հետաձգվեց՚ մինչև մեր օրերը:
Սամանգծման իրագործումը սկսվեց ԱՄՆ զինուժի ներխուժումով, համաձայն` Ռալֆ Պիտերսի
ՙՄիջին Արևելքի նոր քարտեզը՚ հոդվածի ու կից տրվող քարտեզի:
4. Հիշենք, որ Հայերի ցեղասպանությունը դադարեց 1923թ. Լոզանի կոնֆերանսից
հետո միայն: Ըստ էության, Լոզանի կոնֆերանսը հաստատելով ներկայիս Թուքրիայի
սահմանները, այն պարագայում, երբ դեռ ընթանում էր հայերի, նաև հույների
ցեղասպանությունը, ՙնոր կարգ՚ սահմանեց ցեղասպանությունների միջոցով և դրանց
հետևանքում բռնազավթված տարածքները ՙնվիրաբերելու՚ ցեղասպանություն իրագործած
պետությանը: ՙՆվիրաբերելը՚ Ռալֆ Պիտերսի գործածած տերմինն է:
5. Ուշադրություն դարձնենք այն փաստին, որ Լոզանի պայմանագիրը ստորագրած
երկներից Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Ռումինիան, ԱՄՆ-ը, Թուրքիան չեն ճանաչել ու
դատապարտել 1915-23թթ. ցեղասպանությունը: Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը,
Հարավսլավիան` ներկայիս Սերբիան, ճանաչել ու դատապարտել են, չնայած որ, առ այսօր,
չեն դատապարտել Լոզանի պայմանագիրը:
6. Լոզանի հաշտության պայմանագիրը Տես, Հայկական Հարց Հանրագիտարան,
Երևան, 1996թ., էջ 161-162:
|