








|
 |
Իրավական էջ
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Բաթում, 4 հունիսի,1918թ.
Օսմանյան կայսերական կառավարությունը՝ մի կողմից և իրեն անկախ հռչակած Հայաստանի
Հանրապետության կառավարությունը՝ մյուս կողմից, փոխադարձաբար համաձայնվելով երկու կողմերի
միջև հաստատել բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ՝ քաղաքական,
իրավաբանական, տնտեսական և մտավոր բնագավառներում, իրենց լիազորներ նշանակեցին հետևյալ
անձնավորություններին.
Օսմանյան կայսրությունը
Դեպուտատ արդարադատության մինիստր և պետական խորհրդի նախագահ, Նորին
գերազանցության Խալիլ բեյին՝ առաջին պատվիրակ, և
Կովկասյան ռազմաճակատի օսմանյան զորքերի գլխավոր հրամանատար, Նորին
գերազանցություն գեներալ-լեյտենանտ Վեհիբ Մահմեդ փաշային՝ ռազմական պատվիրակ:
Հայկական հանրապետությունը
Պարոն Ալեքսանդր Խատիսովին՝ պատվիրակության նախագահ.
Պարոն Ռուբեն Քաջազնուն՝ պատվիրակ:
Պարոն Միքայել Պապաջանովին՝ պատվիրակ:
Սույն անձինք, ծանոթանալով երկու կողմերի լիազորություններին և գտնելով դրանք ըստ
պատշաճի, համաձայնվեցին հետևյալ դրույթների վերաբերյալ:
Հոդված I
Օսմանյան կայսերական կառավարության և հայկական հանրապետության կառավարության միջև
հաստատվում են հաշտություն ու մշտական բարեկամություն:
Հոդված II
Ներքոհիշյալ ուղղությունն ունեցող սահմանագիծը բաժանում է Օսմանյան կայսրությունը
Վրաստանի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանի
Հանրապետությունից:
Հոդված III
Հայկական Հանրապետության կառավարության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության
միջև կնքված, նրանց փոխադարձ սահմանների որոշմանը վերաբերող համաձայնագիրը կհաջողվի
Օսմանյան կայսերական կառավարությանը:
Հոդված IV
Օսմանյան կայսերական կառավարությունը պարտավորվում է զենքի ուժով օգնություն ցույց տալ
Հայկական Հանրապետության կառավարությանը այն դեպքում, եթե վերջինս այդ օգնությունը կխնդրի
նրանից՝ երկրում կարգն ու հանգստությունն ապահովելու համար:
Հոդված V
Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործուն կերպով հակազդել,
որպեսզի ոչ մի բանդա չկազմավորվի և չզինվի իր տերիտորիայի սահմաններում, ինչպես և զինաթափել
ու ցրել բոլոր բանդաները, որոնք կփորձեն թաքնվել այնտեղ:
Հոդված VII
Պայմանավորվող կողմերը պարտավորվում են փոխադարձաբար թույլ տալ ամեն հնարավոր
թեթևացում երկաթուղային տրանսպորտի նկատմամբ, սահմանելով ու կիրառելով իջեցված տարիֆներ:
Մասնավորապես, երկաթուղիների կառուցման, շահագործման ու պահպանման, կամ այլ ամեն տեսակի
հասարակական աշխատանքների համար անհրաժեշտ նյութերի տեղափոխման նկատմամբ կկիրառվեն
հատուկ իջեցված տարիֆներ:
Հոդված XI
Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործադրել բոլոր ջանքերը,
որպեսզի սույն պայմանագրի ստորագրումից հետո Բաքու քաղաքից անհապաղ էվակուացվեն այնտեղ
գտնվող բոլոր հայկական զինվորական ուժերը, ինչպես և ապահովել, որ այդ էվակուացումը առիթ չտա
որևէ ընդհարման:
Հոդված XII
Բրեստ-Լիտովսկում Օսմանայան կայսրության ու նրա դաշնակիցների և Ռուսաստանի միջև կնքված
հաշտության ընդհանուր և լրացուցիչ պայմանագրերի դրույթները, որքանով որ դրանք չեն հակասում
ներկա պայմանագրին, ուժի մեջ են պայմանավորվող կողմերի համար:
Հոդված XIII
Սույն պայմանագրով որոշվող տերիտորիաների սահմաններից դուրս գտնվող զորքերը
կէվակուացվեն պայմանագրի կնքումից հետո:
Հոդված XIV
Սույն պայմանագիրը կվավերացվի և վավերացված օրինակների փոխանակումը կկատարվի
Կ.Պոլսում, մեկ ամսվա ընթացքում կամ ավելի վաղ, եթե դա հնարավոր կլինի: Այն ուժի մեջ կմտնի
փոխանակման օրից:
Ի հաստատումն սրա՝ լիազորված անձինք ստորագրեցին հաշտության ու բարեկամության սույն
պայմանագիրը և դրեցին իրենց կնիքները:
Ստորագրեցին՝
Խալիլ Ա. Խատիսով
Վահիբ Ռ. Քաջազնունի
Մ. Պապաջանով
|