








|
 |
Իրավական էջ
ՆԱԽԱԳԻԾ
«Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին»
22 նոյեմբերի 1988 թվականի ՀՍՍՀ Օրենքում, ՀՀ միջազգային կագավիճակի փոփոխումով
պայմանավորված, անհրաժեշտ փոփոխություններ կատարելու մասին
Նշելով, որ «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման
մասին» օրենքի երկրորդ կետի՝
2. ՍՍՀՄ գերագույն սովետի նախագահություն առաջարկություն ներկայացնել հայերի 1915
թվականի ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին:
Տրամաբանությունը պայմանավորված էր Հայաստանը ՍՍՀՄ կազմի մեջ լինելու
իրականությունով, երբ միջազգային հանրությանն առնչվող Հայաստանի հարցերը, Հայաստանի կամ իր
անունից ՄԱԿ-ին իրավունք ուներ ներկայացնել միայն ՍՍՀՄ-ը:
Հաշվի առնելով ՀՀ Անկախության հռչակման և 1992թ. մարտի 2-ից Միավորված Ազգերի
Կազմակերպության լիիրավ անդամ դառնալու փաստացի իրողությունը. և այն, որ դեռ 11 տարի առաջ
հարկ էր անհրաժեշտ փոփոխությունների միջոցով այդ օրենքը համապատասխանության բերել ՀՀ
ներկայիս միջազգային կարգավիճակին:
Հիշեցնելով, որ ժամանակին՝ (1993-ի հունվարին) Հայաստանի Հանրապետական Կուսակցության առաջարկով,
պատգամավոր Աշոտ Նավասարդյանի կողմից ներկայացվել և օրակարգ է մտցվել «Օսմանյան
Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» օրենքում
անհրաժեշտ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որը, այն ժամանակների
ռազմաքաղաքական հայտնի պատճառներով հասկանալիորեն շրջանցվել է, և սակայն առ այսօր՝ շուրջ
10 տարի է ինչ չի դրվել Ազգային Ժողովի քննարկման: Ուստի
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
ՀՀ ԱԺ օրակարգ մտցնել և այլևս առանց հետաձգման քննարկել «Օսմանյան Թուրքիայում հայերի
1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» ՀՀ օրենքում անհրաժեշտ
փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ուր պահպանելով օրենքի առաջին և երրորդ
կետերը, առաջարկում ենք երկրորդ կետը վերաշարադրել հետևյալ կերպ.
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
1. … « պահպանել նույնությամբ ».
2. Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրական նպատակների, սկզբունքների և հիմնարար իրավունքների,
առաջադեմ մարդկության ու միջազգային հանրության միավորված կազմակերպվածության միջազգային
արդարադատության ու բարի կամքի դրսևորման միջոցով Հայկական Լեռնաշխարհի ու Կովկասի
տարածաշրջաններում հայության նկատմամբ ժողովուրդների իրավահավասարության առկա
խախտվածության վերականգնման նպատակով, նաև նպաստելու համար երկրների ու ժողովուրդների
քաղաքակրթական բնականոն լինելիությանն ու զարգացմանը, պահպանելու և ամրապնդելու համար
միջազգային խաղաղությունն ու համընդհանուր անվտանգությունը, ինչպես և ձևավորելու և զարգացնելու
համար ազգերի, ժողովուրդների ու երկրների միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ.
ա) Դիմել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային. Հայկական Լեռնաշխարհում և Կովկասում միջազգային
խաղաղության համար տասնամյակներ շարունակ առկա վտանգավոր իրավիճակների շտկման և
համամարդկային բնականոն կարգավորման հասնելու համար, ինչպես և Հայաստանի և Թուրքիայի միջև
միջազգային փոխադարձորեն վստահելի հարաբերությունների հաստատման, նաև միջազգային
խաղաղության ու անվտագության գործում նրանց միջև համագործակցության հնարավորություն
ստեղծելու համար, որպես միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանը
նպատակաուղղված, խաղաղության սպառնալիքները կանխելու և վերացնելու, արդարության և
միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա խաղաղության համար վտանգավոր իրավիճակների
շտկման, միջազգային հարաբերությունների քաղաքակրթական բնականոն կարգավորման համար
արդյունավետ համախմբված միջոց, ՄԱԿ-ի կողմից ճանաչելու և դատապարտելու համար քննության
առնել Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Կայսրության տարածքում Թուրքիայի կողմից 1915
թվականին պետականորեն կազմակերպված և իրականացված հայերի ցեղասպանության փաստը:
բ) Դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարանին. մարդկության դեմ կատարած հանցագործության
անպատժելիության մտայնությունը վերացնելու, ինչպես և Թուրքիայի և այլ երկրների կողմից մար-
դկության դեմ ուղղված ծանրագույն այդ հանցագործությանը երբևիցե կրկին դիմելու ձգտումն իսկ միջ
ազգային հանրության կողմից կանխարգելելու նպատակով, համաձայն ՄԱԿ-ի «Ցեղասպանության
հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 9.12.1948թ. կոնվենցիայի, քննության
առնել Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Կայսրության տարածքում Թուրքիայի կողմից 1915
թվականին պետականորեն կազմակերպված և իրականացված հայերի ցեղասպանության փաստը, և
պատժել հանցագործներին, ինչպես և առ այսօր նրանց սատարողներին, ցեղասպանության փաստը
կոծկել փորձողներին և այն արդարացնողներին:
3. Հանձնարարել ՀՀ Կառավարությանը քննության առնել և լուծել ապրիլի 24-ը ոչ աշխատանք
ային օր հայտարաելու, ինչպես և ցեղասպանության զոհերի հիշատակը նշելու պետական և հա-
մաժողովրդական միջոցառումների, նաև դրանց հետ կապված հանրապետության կենսառիթմի
պահպանմանն ու անվտանգությանն առնչվող պետական համալիր միջոցառումների կազ-
մակերպչական հարցերը:
Սույն առաջարկը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով
17.10.2003թ.
Հեղինակ՝ Սիմոն Կամսարական
|