:: Oukht Ararati :: Ուխտ Արարատի ::


 

Main page   Contact   

 

Իրավական էջ

ԱՄՆ-ի քաղաքական աշխարհաճանաչողության ձևավորման շրջանի և ներկայիս վիճակը (համեմտական ինքնավերլուծություն)

Քաղաքակրթական արժեքների ճիշտ ընտրությամբ է, որ ձևավորվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետությունը, ազատագրվելով բրիտանական գաղութատիրությունից: Սույնով տրվում է ԱՄՆ Անկախության Հռչակագիրը համեմատելու համար անկախության, ժողովրդավարության ճանաչողության ԱՄՆ անցյալի ու ներկայի պետական գործիչների ճանաչողությունն ու տարբերությունը, առավելապես վերջին 50-60 տարիների ընթացքում:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության Հռչակագիրը
(հատված)

Երբ դեպքերի ընթացքը պարտադրում է որևիցե ժողովրդի կտրելու, մեկ այլ ժողովրդի հետ իրեն պարտադրված քաղաքական կապը. և գլոբալ քաղաքակրթությունում, այլ երկրներին համահավասար, զբաղեցնել անկախ դիրք, որի անօտարելի իրավունքը նրան տրված է բնական և աստվածային օրենքներով. ապա մարդկության հանդեպ ունեցած արժանի հարգանքը պարտավորեցնում է նրան վերստին շարադրել ողջ ճշմարտությունը և որպես ազատ կամքի դրսևորում, հայտարարել ազատության և անկախության իր օրինական ձեռքբերումները մշտապես պաշտպանելու իր վճռականությունը:
Հայտնի է, որ բոլոր մարդիկ արարվել են հավասար և Արարչի կողմից օժտված են ակնհայտ իրավունքներով. որոնցից են կյանքի, ազատության և երջանկության ձգտելու իրավունքը: Այդ իրավունքների, նաև անհատական ու ազգային անվտանգությունների ապահովման նպատակին է կոչված պետությունը. հասարակական ներքին և արտաքին փոխհարաբերումները արդարացիության սկզբունքով կառավարող պետականության ինստիտուտը: Եթե պետության, իշխանության ձևը, կործանարար է այդ նպատակի համար. ապա ժողովուրդը իրավունք ունի փոխելու, և կամ ոչնչացնելու այն և հաստատելու նոր պետություն, նոր կարգավիճակ, որը լինի պետության այնպիսի ձև և նրա իշխանությունը, կառավարման կազմակերպումը հենված լինի այնպիսի սկզբունքների վրա, որոնք մեծապես կնպաստեն տվյալ ժողովրդի անվտանգությանն ու երջանկությանը:
Համամարդկայի արժեքների տեսանկյունից վստահ լինելով մեր արդարացիությանը.

Մենք՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդը, կրողն ու իրականացնողը մեր պետականության, չճանաչելով որևէ երկրի կամ երկրների միությունների գերիշխանություն մեր նկատմամբ, մեր և մեր պետության՝ ԱՄՆ, անունից հայտնում ենք, որ իր ազատությունը և անկախությունը հաստատած Ամերիկայի Միացյալ Նահանգները, ձեռք բերելով՝ պատերազմ հայտարարելու, խաղաղություն կնքելու, միությունների մեջ մտնելու, առևտուր, ինչպես և բոլոր անկախ պետություններին յուրահատուկ միջազգային այլ իրավունքների կատարման իր իրավունքը, ինչպես առ այսօր և այսուհետ չի հանդուրժի իր իրավունքները սահմանափակող և ոչ մի պարտադրանք. անկախ նրանից թե ում կողմից և ինչ ձևերով փորձ կարվի այն կիրառել:
Մենք՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներս, միմյանց նկատմամբ փոխադարձաբար պարտավորվում ենք, մեր կյանքով, ունեցվածքով ու պատվով, պաշտպանել սույն Հռչակագիրը, մեր ազգային անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, մեր Ազատությունն ու Անկախությունը:

4 հուլիսի, 1776թ.

 

 



2008—2010 © oukhtararati.com