:: Oukht Ararati :: Ուխտ Արարատի ::


 

Main page   Contact   

 

Իրավական էջ

Ծանոթագրություն

1992թ. մարտին, երբ ՄԱԿ-ը, որպես լիիրավ անդամ ընդունեց 1990թ. օգոստոսի 23-ին հռչակած և 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով` համաժողովրդական կամքի դրսևորումով, ԽՍՀՄ-ից անկախացած ՀՀ-ին, պարտավոր էր նույն կերպ ՄԱԿ-ի լիիրավ անդամ ընդունել նաև 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախություն հռչակած ԼՂՀ-ին. եթե ՀՀ-ն դեմ չէր: Քանի որ համաձայն 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման, ԽՍՀՄ-ից իր անկախացման գործընթացը ԼՂՀ-ն սկսել է 1990թ. օգոստոսի 23-ից` ՀՀ-ի հետ միասին, լինելով ՀՀ-ի կազմում: ՀՀ-ն դեմ չեղավ 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ Հռչակումին, ուստի և իր անկախացման գործընթացն ավարտեց 1991թ. սեպտեմբերի 21-ին, ԼՂՀ-ն այն ավարտեց 1991թ. դեկտեմբերի 10-ին: Իմաստազուրկ են ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու մասին (ընտրական քարոզչության կամ այլ նպատակներով) երբեմն հնչեցվող կոչերը: Քանզի, սույն Օրենքով` ՀՀ-ն իր կողմից ոչ միայն ճանաչում և սատար է կանգնում ԼՂՀ անկախությանը, այլև չի ճանաչում ԼՂՀ-ի անկախության մերժումը որևէ երկրի կամ միջազգային կառույցի կողմից:

 

 



2008—2010 © oukhtararati.com