:: Oukht Ararati :: Ուխտ Արարատի ::


 

Main page   Contact   

 

Իրավական էջ

ԱԿՏ՝
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

   1991թ. դեկտեմբերի 10-ից ԼՂՀ-ում էին գտնվում մի խումբ անկախ դիտորդներ՝ ԼՂՀ կարգավիճակի հարցով հանրաքվեի ընթացքին հետևելու նպատակով:
   Դիտորդական խմբերն աշխատել են Ստեփանակերտ քաղաքում, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջաններում: Դիտորդներն այցելել են ավելի քան 30 ընտրական տեղամասեր, ներկա գտնվել ձայների հաշվմանը:

Անկախ դիտորդները հավաստագրում են.
Հանրաքվեի նախապատրաստումը, անցկացումը և արդյունքների ամփոփումն իրականացվել են «ԼՂՀ հանրաքվեի անցկացման մասին ժամանակավոր կանոնակարգին» համապատասխան: ԼՂՀ տարածքում կազմվել է 81 ընտրատարածք: Ընտրատարածքների ցուցակը և տարածքային ընտրական հանձնաժողովների հասցեները հրապարակվել են «Խորհրդային Ղարաբաղ» թերթում: Ընտրողների ցուցակներում ընգրկված էին ձայնի իրավունք ունեցող 132.328 մարդ:


   Հանրաքվեի հարցը ձևակերպվել է այսպես.
   «Համաձա՞յն եք դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն՝ ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»:
   Երեք՝ հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով քվեաթերթիկները պարունակում են նշված հարցը և «Այո», «Ոչ» բառերը (անցանկալին ջնջել): Նշված լեզուներից մեկով գրված քվեաթերթիկը (ըստ ընտրողի ցանկության) տրվել է անձնագրի ներկայացմամբ և ստորագրությամբ:
   Դիտորդների կողմից չեն հայտնաբերվել քվեարկության արարողակարգի, քվեաթերթիկների տրման, դրանց ձևակերպման, ձայների հաշվման խախտումներ:
   Դիտորդներն անհրաժեշտ են համարում նշել, որ հանրաքվեն անցկացվել է ԼՂՀ դեմ զինված ագրեսիայի պայմաններում, ինչն արտահայտվում է Ստեփանակերտ քաղաքի և մյուս բնակավայրերի անդադար հրետակոծությունների մեջ, տարբեր զինատեսակների կիրառմամբ, ներառյալ հրթիռներն ու հրետանին: Քվեարկության օրը հրետակոծումներից զոհվել են 10, վիրավորվել՝ 11 հայեր: Ստեփանակերտ քաղաքի կանանց և երեխաների մեծամասնությունը գիշերում է նկուղներում, փակ են մսուրմ անկապարտեզները, դպրոցները: Դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը հրետանային արկ է ընկել Ստեփանակերտի դպրոցներից մեկի վրա: Պայթեցված է քաղաքային ջրատարը, չկա հաց, դեղորայք:
   Հանրաքվեին մասնակցել են 108.736 մարդ, ինչը կազմում է գրանցված ընտրողների թվի 82,2 տոկոսը: Քվեարկությանը չմասնակցածների գերակշիռ մեծամասնությունն ադրբեջանական բնակավայրերի բնակիչներն են:
Քվեատուփերը բացելով՝ դրանցում հայտնաբերվել են 108.736 քվեաթերթիկներ, 99 քվեաթերթիկներ ճանաչվել են անվավեր:

Քվեարկության արդյունքները.
«Այո» - 108.615 (Քվեարկության մասնակիցների թվի 99.89 տոկոսը),
«Ոչ» - 24 (Քվեարկության մասնակիցների թվի 0.02 տոկոսը)


   Վերոհիշյալ «Ժամանակավոր կանոնակարգի» համաձայն հանրաքվեի առաջադրած որոշումը համարվում է ընդունված, եթե քվեարկությանը մասնակցել է քվեացուցակներում նշված անձանց կեսից ավելին, հանրաքվեի արդյունքներով որոշմանը հավանություն են տվել քվեարկության մասնակիցների առնվազն 2/3-ը:

Ելնելով քվեարկության արդյունքներից և նկատի ունենալով մարդու իրավունքների Համընդհանուր Հռչակագրի և միջազգային ակտերի դրույթները՝ անկախ դիտորդները հայտարարում են.


ԼՂՀ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԵՐԻ ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ

   Աֆանասև Յուրի Նիկոլաևիչ (ԽՍՀՄ և ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավոր), Սմիռնով Վլադիմիր Սերգևիչ (ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր), Նազարով Բորիս Լազարովիչ (Մարդու իրավունքների տեղեկատվական կենտրոնի նախագահ), Պրոշեչկին Եվգենի Վիկտորովիչ (Ժողովրդական Ռուսաստան), Վոեվոդսկի Կոնստանտին Էմանուելովիչ (ԵԱՀԽ մարդու իրավունքների միջազգային կոնգրես, Սանկտ-Պետերբուրգի իրավապաշտպան կենտրոն), Պոլյակովա Էլլա Միխայլովնա («Մեմորիալ», «Զինվորի մայրերի շարժում», Սանկտ-Պետերբուրգ), Բուրկովա Ինեսա Եմելյանովնա (Ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտե (ՙԿՐԻԿ՚), Մոսկվա), Սինյավսկայա Գալինա Պետրովնա («Ընդդեմ բռնության շարժում», Մոսկվա), Լունինա Ելենա Վլադիմիրովնա (Զինծառայողների ծնողների մոսկովյան կոմիտե), Ալեքսեյևսկի Կիրիլ Միխայլովիչ (ԽՍՀՄ Ա ընտրողների ակումբ, Մոսկվա), Կուլիկովա Գալինա Պավլովնա (Ռուս մշակույթի ընկերություն, Երևան), Սամոդուրով Յուրի Վլադիմիրովիչ (Սախարովի միջազգային կոնգրես), Սուպրունենկո Օլգա Իգորևնա (Մոսխորհրդի ժողովրդական պատգամավոր), Շաքլիգին Գենադի Ֆեոդորովիչ (Մոսխորհրդի ժողովրդական պատգամավոր), Տավրիլով Ալեքսեյ Գրիգորևիչ («Մեմորիալ»), Ֆյոդորով Վլադիմիր Վլադիմիրովիչ (Հակաֆաշիստական կենտրոն, Մոսկվա), Կալինկին Նիկոլայ Իվանովիչ («Մեմորիալ»), Դաշկևիչ Վլադիմիր Սերգեևիչ (Ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտե (ՙԿՐԻԿ՚), Բաբուշկին Անդրեյ Վլադիմիրովիչ (Մոսխորհրդի ժողովրդական պատգամավոր), Գորբան Վիկտոր Վասիլևիչ (Մոսխորհրդի ժողովրդական պատգամավոր), Դանիլով Վիտալի Ալեքսեևիչ (ԵԱՀԽ մարդու իրավունքների միջազգային կոնգրես), Տիտով Վյաչեսլավ Կոստանտինովիչ (Մոսխորհրդի ժողովրդական պատգամավոր), Կիչմար Նիկոլայ Իվանովիչ (ԵԱՀԽ մարդու իրավունքների միջազգային կոնգրես, Ուկրաինայի ժողովրդական ՌՈՒԽ, Սևաստոպոլ):
   ԱՄՆ-ի, Բուլղարիայի և Ռուսաստանի հեռուստատեսությունների, Ֆրանսպրես, Կոտիդիեն դե Պարի (Ֆրանսիա), Մեծ Բրիտանիայի ֆոտոգործակալության, Իսպանիայի տեղեկատվական գործակալության, «Մեգապոլիս Էքսպրես»-ի, «Իզվեստիա»-ի, «Մասկովսկիե նովոստի»-ի, «Լիտերատուրնայա գազետա»-ի, «Ստոլիցա»-ի, «Պանարամա»-ի, Ռադիո «Ռոսիա»-ի, «Էխո Մոսկվա»-ի լրագրողների մասնակցությամբ:

10-ը դեկտեմբերի, 1991թ.

 

 



2008—2012 © oukhtararati.com