asala
Main page   Contact   

 

Հայտարարություններ

Հայտարարություն N-11

«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» ստորագրված արձանագրությունների կապակցությամբ

  Մենք վստահ ենք, որ ժամանակակից Թուրքիան հավատարիմ է վերջին հարյուրամյակներին փայփայած պանթուրքիզմի ու պանթուրանիզմի գաղափարներին, որոնք կազմում են իր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչի ուղղությամբ էլ հերթական քայլն է կատարվել: Ուստի, վերոհիշյալ արձանագրությունները իրենց տրամաբանությամբ վտանգում են հայ ժողովրդի գոյությունը հայրենի բնօրրանում` Հայկական լեռնաշխարհում:

  Ստորագրելով վերոհիշյալ արձանագրությունները Հայաստանի իշխանությունները օգնում են վավերացնել Հայաստանի և Թուրքիայի միջև այսօր գոյություն ունեցող, սակայն իրավական հիմք չունեցող` քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի երկկողմ հանցավոր համաձայնությամբ հայ ժողովուրդին պարտադրված սահմանը, անտեսելով Սևրի պայմանագրով հաստատագրված և ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքը: Այս քայլը հարվածելու է հայկական իրավունքների պահանջատիրությանը, որն իր մեջ ներառում է Արևմտյան Հայաստանի վերադարձ, ցեղասպանության դատապարտում, ցեղասպանության հետևանքների վերացում:

  Հայոց նորագույն զինյալ ազատագրական պայքարը սկսվել էր Սփյուռքում 1970-ական թթ. նպատակ ունենալով ազատագրել Թուրքիայի կողմից բռնազավթված հայկական տարածքները: Այդ պայքարը շարունակվելու է մինչև վերջնական նպատակի իրագործումը:

«Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն
8 սեպտեմբեր, 2009թ.

 

 



2008—2011 © oukhtararati.com