








|
 |
Հայտարարություններ
Հայտարարություն N-7
ՙՈւխտ Արարատի՚, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպության
Հայտարարությունը
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Մակքուարի համալսարանի դասախոս, այսպես կոչված, հայ-թուրքական երկխոսության խմբի համանախագահ Արմեն Կաքավյանի և նրա ստանձնած գործունեության` ՙՆեմեսիս՚-ի և ԱՍԱԼԱ-ի գործողությունների համար թուրքերից ներողություն խնդրելու կապակցությամբ:
(Թիվ 7)
Քարոզչական կեղտոտ հնարքների ձեռագրով քաղաքական որոշակի հարցեր լուծելու արատավոր ու դատապարտելի հանցագործություն է սա:
Հայտնի է, որ ՙՆեմեսիսը՚ իրականացրեց մարդկության և հայության դեմ հանցագործություն ծրագրած ու իրականացրած երիտ-թուրքական կառավարության ղեկավար կազմի մահապատիժը: ԱՍԱԼԱ-ն` փորձեց հնարավորին կանխարգելել ու պատրաստվել դիմակայության գերտերությունների որդեգրած այն քաղաքականության, որը նպատակ ուներ մարդկության և հայության դեմ իրականացված 20-րդ դարի առաջին հանցագործությունը` ցեղասպանությունը, ԽՍՀՄ-ի ու Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության միջոցով մոռացության մատնելու, անպատժելիության միջազ•ային մտայնություն ստեղծելու, ըստ այդմ` հանցագործներին հովանավորելու ու նոր ցեղասպանություններ հրահրելու:
Մեր նպատակը չէ հիմա պատասխանել հակահայկական ստի ու կեղծիքի նոր քարոզարշավին: Վստահ ենք, որ դա լավագույն ձևով կանեն մեր մտավորականներն ու լրագրողները: Մեր նպատակն է ուշադրություն հրավիրել ուրվա•ծվող նոր սադրանքի մյուս հիմնական հատկանիշներին:
Այս պատվերը կեղծարարություն է: Հանցագործին արդարացնելու, հանցագործին իբր անմեղ զոհ, իսկ արդարադատություն իրագործողին հանցագործ ներկայացնելու լկտի փորձ: Զուգահեռ թե° պատվիրատուն, թե° Կաքավյանը, կատարում են ոչ պակաս ծանր հանցագործություն` քարոզչություն հոգուտ ցեղասպանության և դա անում են մի յուրօրինակ ինքնավստահությամբ, որը թերևս պայմանավորված է պատվիրատուի չբացահայտվելու և արևմտյան արդարադատությունից պաշտպանված լինելու մտայնությամբ:
Մարդկության դեմ կատարված հանցագործությունը, սակայն, վաղեմության ժամկետ չունի. պատասխանատվության ենթակա են բոլորը` ծրագրողը, իրականացնողը, քարոզչություն կատարողը, նաև նրանք, որոնք առ այսօր, սերունդ առ սերունդ, օգտվում են իրենց նախորդների իրականացրած ոճրագործության արյունալի ավարից ու թալանից: Խորհելու և անելու շատ բան ունի արևմտյան ժողովրդավարությունը, մասնավորապես, մարդկության դեմ ծրագրվող նոր հանցագործությունները կանխարգելելու, արդեն իրականացվածն էլ պատժելու և հետևանքները վերացնելու միջոցով` աշխարհը խաղաղ համակեցության ու քաղաքակրթական` ստեղծագործ զարգացման տանելու անբեկանելի ճանապարհին:
Հայոց արդարադատությունը կարող է Կաքավյանի կյանքը երաշխավորել, եթե ինքը հրապարակավ հրաժարվի պատվերից, ներողություն խնդրի 1915-23թթ. ցեղասպանության զոհերից ու առ այսօր աշխարհով մեկ սփռված նրանց հայրենազուրկ սերունդներից, եթե դիմի իրավապահ մարմիններին հայտնելու իրեն հանցագործության դրդող պատվիրատուի անունը:
9. 02. 2009թ.
Երևան
|