asala
Main page   Contact   

 

Հայտարարություններ

Հայտարարություն N-4

  «Չորրորդ իշխանության» 9-ը հունվարի 2007թ. համարում Ա. Աբգարյան ստորագրությամբ «Վամպիրների դիմակահանդեսը» շարունակելի հոդվածի կապակցությամբ

Ազատագրական պայքարի երեսնամյա մեր փորձառության մեջ «Չորրորդ իշխանության» նմանօրինակ քայլը նորություն չէ. այն, նախ և առաջ, պայմանավորված է Հայաստանում և Հայաստանի նկատմամբ տարածաշրջանում առաջիկայում ընթացող աշխարհաքաղաքական և ներպետական, հանրության համար դեռևս լիովին չբացահայտված խմորումներով, նպատակ հետապնդելով կանխավ անվանարկել հայրենասիրական ուժերից մեկին, ըստ իրենց ենթադրությունների` առաջիկայում նրա հնարավոր գործունեությունը կանխարգելելու տրամաբանությամբ:
  ԱՍԱԼԱ-ի նկատմամբ սույն դիլետանտական մակարդակով սարքված ակնհայտ սադրանքը, վստահաբար, «Չորրորդ իշխանության» կողմից ներկայացվել է նրան ֆինանսավորող ու թելադրող ուժերի կողմից, այլապես, եթե դա միայն անգիտակցության կամ սեփական ուժի նկատմամբ վստահության պակասի դրսևորման պատճառով եղած լիներ, առնվազն չէր դրսևորվի նման մանր խուլիգանական մակարդակով: Ուստի` զգաստության ենք հրավիրում «Չորրորդ իշխանության» պատասխանատուներին, որ ազգային գերագույն նպատակների և այդ ուղղությամբ զոհաբերվող ազատամարտիկների նկատմամբ չգտնվեն անսկզբունք և անհարգալից: «Ուխտ Արարատի», Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի /ASALA/ ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների միությունը կոչ է ուղղում հայ լրագրությանը, որ աչալրջությամբ և զգոնությամբ վերաբերվի նորագույն ազատագրական պայքարի ռահվիրա կազմակերպության` ՀԱՀԳ Բանակի կերտած ավանդի նկատմամբ:

«Ուխտ Արարատի», Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի /ASALA/ ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների միություն

22-ը Հունվարի 2007թ.

 

 



2008—2011 © oukhtararati.com