:: Oukht Ararati :: Ուխտ Արարատի ::


 

Main page   Contact   

 

Գրքեր

ՀԱՅՈՑ ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ ԴԵՌԵՎՍ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ

Հայոց Նյուրնբերգը դեռևս չի կայացել: Հրեաները, ովքեր ողջակիզվեցին Եվրոպայում, հայրենիք ունենալու իրավունք ստացան. հանցագործներն ու կազմակերպիչները պատժվեցին, Հոլոքոստը միջազգայնորեն դատապարտվեց, Իսրայելը վնասի հատուցում է ստանում ցայսօր: Հայոց պարագան բոլորովին այլ տրամաբանությամբ, այլ կերպ դասավորեցին միջազգային քաղաքական հարաբերությունների ՙճարտարապետները՚: Ցեղասպանության արդյունքում հայերը միջազգայնորեն զրկվեցին հայրենիքից, հայրենիքով և հայրենիքում ապրելու իրավունքից: Ճիշտ է ցեղասպանության կազմակերպիչները դատապարտվեցին, սակայն ճիշտ է նաև այն, որ նրանք ազատ արձակվեցին, իսկ Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն չդատապարտվեց... Ահա սրանք էին այն պատճառները, որոնք դրդեցին հայերին (և, հավանաբար, ապագայում դրդելու են այլ ժողովուրդների), միջազգային քաղաքական ու իրավական անկատար համակարգի ՙբացթողումները՚ սեփական միջոցներով լրացնել: 1920-ականներին ՙՆեմեսիսի՚ շարքերում ընդգրկված հայ վրիժառուները պատժեցին Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին (ցավոք, դեռևս անպատիժ մնացին Հայոց ցեղասպանության գաղափարախոսներն ու ծրագրողները): 1973-ին Գուրգեն Յանիկյանը սկիզբ դրեց Հայ դատի արդարացի լուծման ազատագրական պայքարին. 1975-ին Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը (ASALA) ստանձնեց Հայոց նորագույն զինյալ ազատագրական պայքարի հիմնական ծանրությունը...

 

 

 



2008—2010 © oukhtararati.com