








|
 |
Գրքեր
ՀԱՅ ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐ. ՍՏԵՓԱՆ ԾԱՂԻԿՅԱՆ (1886-193?)
Խոտորջուրի Մոխրկուտ գյուղում է ծնվել Ջեմալ Փաշայի ահաբեկման
կազմակերպիչ Ստեփան Ծաղիկյանը: Նախնական կրթությունը ստացել է
Տրապիզոնում: 1908 թվականին նա մտել է Հայ Հեղափոխական Դաշնակցության
շարքերը: 1914 թվականին, որպես կամավորական առաջին ջոկատի մարտիկ,
Սեպուհի` Արշակ Ներսիսյանի վաշտում, մասնակցել է Թուրքիայի դեմ մղվող
ռազմական գործողություններին` Սալմաստ - Դիլման - Բաշկալե - Վան
ուղղությամբ:
Հայաստանի առաջին Հանրապետության օրոք՝ 1918-20թթ., ծառայել է
հայկական բանակում: Հայաստանի խորհրդայնացումից հետո ձեռնամուխ է լինում
հայ ժողորդի դահիճներից մեկի՝ Ջեմալ փաշայի ահաբեկմանը: Հետագա
տարիներին Ստեփան Ծաղիկյանը մեծ օգնություն է ցուցաբերել հայ քաղաքական
բանտարկյալներին: Այդ ճանապարհին էլ ձերբակալվել է ու աքսորվել Սիբիր: Առ
այսօր անհայտ է նրա հետագա ճակատագիրը: Ենթադրվում է, որ զոհվել է
աքսորավայրում:
ՋԵՄԱԼ ՓԱՇԱՅԻ ԱՀԱԲԵԿՈՒՄԸ
1922 թվականին մի խումբ խոտորջուրցիներ Սերոբ Ղուբլարյանի հացի փռում
հավաքվում են խորհրդի և մահվան դատապարտում, Արևելքի ժողովուրդների
հերթական համագումարին մասնակցելու համար Ստալինի հրավերով Թիֆլիսում
գտնվող, Ջեմալ Փաշային` Հայոց մեծ եղեռնի դահիճներից մեկին: Ահաբեկման
կազմակերպումը հանձն է առնում Ստեփան Ծաղիկյանը:
Հունական դիցաբանության վրեժի աստծո անվամբ` ՙՆեմեսիս՚ գործողությունը
իրագործեցին Ստեփան Ծաղիկյանի հայրենակիցներ Արտաշես Գևորգյանը,
Պետրոս Տեր-Պողոսյանը և արցախցի Մելիք-Շահնազարյանը` հուլիսի 25-ին` օրը
ցերեկով, ՉԿ-ի շենքի մոտ գնդակահարելով Ջեմալ Փաշային և նրա երկու
թիկանապահներին:
Ցավով ավելացնենք, որ ահաբեկումից 15 տարի անց՝ 1937թ., Պետրոս ՏերՊողոսյ
անն ու Արտաշես Գևորգյանը գնդակահարվել են ՉԿ-ի կողմից: Վերջինս
1937թվականի հուլիսի 8-ին ՉԿ-ի բանտից տարվել է Զանգվի ձոր ու
գնդակահարվել իր մտերիմ ընկերոջ` Ակսել Բակունցի հետ:
Արդար վրեժխնդրության մղումով են հայ վրիժառուները գնդակահարել
արյունարբու Ջեմալին, այդ է վկայում նաև Արտաշեսի օրագրության հետևյալ
հատվածը. ՙԱյդ պահին, երբ այնքան էինք մոտեցել Ջեմալին, և հաստատ էր, որ
նրա համար այլևս ոչ մի փրկություն չկա, այդ վեհ վայրկյանին` այն
գիտակցությունը, որ մեզ` ինձ ու Տեր-Պողոսյանին գերագույն բախտ է վիճակվել ի
կատար ածել մեր միլիոնավոր նահատակների վերջին կամքը, նրանց կտակը`
պատժել, վրիժառու լինել ջեմալներից, էությունս համակեց մի անպատմելի,
անհունորեն հաճելի երանությամբ...: Աչքերս վառվեցին մի եզակի, երկնային
ջերմությամբ...: Ու քույրս, Ուրֆայի մոտերքը գազանաբար հոշոտված, դեռ 16
տարին չլրացած մեր չքնաղ Աննիկը, աչքերիս առաջ է կանգնում այդ պահին,
ձեռքը ծոցին, գլուխը խոնարհ... իմ նահատակված քույրը... Եվ ես գոչում եմ`
փաշա՜, փաշա՜, հիշի՜ր Ուրֆան ու Դեր-Զորը...՚:
|