








|
 |
Գրքեր
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ
Ծնվել է 1896թ. Երզնկայի Ներքին Բագառիճ գյուղում, ուր և ստացել է
նախնական կրթությունը: Ապա ուսումը շարունակել է Երզնկայում և Կ. Պոլսի
Կեդրոնական վարժարանում: 1913թ. փոխադրվում է Սերբիա, բայց շուտով
անցնում է Կովկաս՝ մասնակցելու կամավորական շարժմանը: Կովկասյան
ճակատում թուրքերի դեմ կռվում է Սեպուհի (Արշակ Ներսիսյան) վաշտում
(կամավորական առաջին ջոկատ, հրամանատար՝ Անդրանիկ):
ՙՆեմեսիս՚ գործողությունը իրականացնելու վիճակահանության ժամանակ
նրան բաժին ընկավ գլխավոր դահիճ Թալեաթը: 1921թ. մարտի 15-ին, Բեռլինի
Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում 25-ամյա Ս. Թեհլերյանը
գնդակահարեց Թալեաթին: Եվ 1921թ. հունիսի 2-ին, գերմանական դատարանը՝
Լեմբերգի նախագահությամբ, անպարտ ճանաչեց Սողոմոն Թեհլերյանին: Այդ
արդար դատավճռում մեծ գործ կատարեց վրիժառուի դատապաշտպան,
գերմանացի արևելագետ դոկտոր Յոհան Լեփսիուսը: Արդարացված Թեհլերյանը
երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի
Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը: 1945-ից հետո բնակություն է հաստատել
ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960թ. մայիսի 23-ին:
Ի հիշատակ Հայ վրիժառուի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի
շրջանի Մաստարա գյուղում և Երևանում:
|